top of page

«Անգամ բանտերից են մեզ սթափության կոչ անում, իսկ մենք դեռ խարխափում ենք»․ Մարգարիտ Եսայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Աշխարհը ցուրտ է և խաբուսիկ է».


Գուցե հիշողներ կան, թե էս նախադասությունը ո՞րտեղից է, ես չեմ հիշում, բայց՝ պատկերը շատ այսօրվա է․ դրսում՝ մշուշ, մառախուղ, ներսում՝ նույն մառախուղը, բայց՝ ավելի խիտ։ Կասեք՝ դե նորմալ է, ձմեռը քաղաքական գործընթացների համար հեչ հարմար ժամանակ չէ, հատկապես, երբ ձյունոտ է, մառախլապատ և լիքը մինուսներով։ Բայց, էս նույն ձմեռը չի խանգարում օրվա կառավարիչներին իրենց օրակարգն առաջ տանել, բենդավորվել ու բրենդավորվել, նաև՝ լկտի հռհռալ, ծաղրել և, արդեն՝ ոչ միայն ԱԺ դահլիճում նստած մեր ընկեր ընդդիմադիներին, այլև՝ լկտիության գերադրական աստճանի հասնելով, ծաղրել կենսաթոշակառուներին, հասարակության անապահով խավին, անտուն, վարձով ապրող արցախցիներին։ Ձյունսառույցն այս օրերին բազմաթիվ քաղաքացիների ոտք ու ձեռք կոտրեց, և իրեն սառույցի տեղ դրած բենդավորվածը չի էլ նեղվում հայտարարել, որ կշարունակի ոտքեր կոտրել, այս դեպքում՝ քաղաքական հակառակորդների ոտքերը, ովքեր ճիշտ հարցեր են հնչեցնում և նեղում։


Մի մառոզ-տղա, մի ահուսարսափ և սա շուտով իր բենդով հերթական անգամ իր նվագի տակ կպարեցնի բոլոր նրանց, որ էս ամեն ինչից հետո անգամ չհասկացան, չուզեցին հասկանալ, որ էս երկիրն արդեն ութերորդ տարին է սովորական երկիր չէ, չհասկացան, որ աշխարհն էլ առաջվա չիզզզ-ժպիտով դեմոկրատն ու մարդու իրավունքների պաշտպանը չի։ Կհարցնենք՝ իսկ ի՞նչ անեն, /ինչ անենք/ յոթը և ավելի տարի պայքարեցինք, տուն չգնացինք, ծեծվեցինք, կռվեցինք, բանտերը լցրեցինք։ Ճիշտ հարց է և տեղին։


Բայց և սա ընդունելը չի մխիթարում։ Պետք է, պարտավոր ենք էլի փորձել, կրկին փորձել, անընդհատ փորձել։ Տղերքը բանտերում են, անգամ բանտերից են Նարեկը, Սրբազանները, մյուս քաղբանտարկյալները մեզ ոգևորում, սթափության կոչ են անում։ Իսկ մենք էս մշուշի մեջ, էս մառախլապատ իրականության մեջ՝ և բնական և քաղաքական, դեռ խարխափում ենք։


Բայց, մի հուսահատվեք, ես գոնե հրաշքների դեռ հավատում եմ․․․»։

 
 
bottom of page