«Ամեն ինչ արվում է, որ Եպիսկոպոսաց ժողովը խափանվի». Նաթան Սրբազան
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

«Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել՝ կայանալու է, թե ոչ. Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների՝ երկիրը լքելու արգելք կա, հետևաբար Հայաստանից 6 անդամներ չեն կարող ներկա լինել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ կայանալո՞ւ է Եպիսկոպոսաց ժողովը, թե՞ ոչ: Հարցին՝ հնարավո՞ր է հեռավար կազմակերպել, նշել է. «Ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել»:




















