top of page

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքում․ մեկ հոգի հոսպիտալացվել է

  • 6 hours ago
  • 1 min read

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Օլգա Մ․-ի վարած «Tesla», Լուսինե Ս․-ի վարած «Nissan Rogue» և Սևակ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

 
 
1/2969
bottom of page