Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
- 2 hours ago
- 1 min read

ամենը, ինչը ներկայացրել էինք ձեզ, կրկնապատիկը ներկայացրել էինք ԿԸՀ՝ նիստի ընթացքում: Դատախազության կողմից բովանդակային հակափաստարկում չէր ներկայացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը:
«ԿԸՀ-ն վերադարձրել է նշված միջնորդություն, այսինքն՝ խափանման միջոցի հարց՝ կալանքի կամ տնային կալանքի, Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու: Ուզում եմ արձանագրել, որ նախորդող որոշումն էլ, մեր գնահատմամբ, ևս պետք է վերդարձվեր, որովհետև դրա մեխանիզմը չկար:
Ամենահավանական կանխատեսումն այն է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց և ավելի նվազ խափանման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորություններն ունեն»,-մանրամասնել է Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն, քննելով Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցը, համաձայնություն է տվել:
















