top of page

Այսօր առավոտյան Երևանում ավտոբուսում հրդեհ է բռնկվել

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր ժամը 08։08-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոբուսի անիվներից ծուխ է նկատվում․ անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am–ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում են ավտոբուսի հետևի արգելակման կոճղակները․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել ժամը 08։19-ին, մարվել՝ 08։37-ին։

 
 
1/2753
bottom of page