Ես իմ կյանքում ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում. Սամվել Կարապետյանը՝ դատարանում
- 9 hours ago
- 1 min read

Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում։ Այս մասին դատարանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
«Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»,– ասել է նա։




















