top of page

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանել է, որ հանձնելու է Տիգրանաշենը և ոչ միայն․ Իվետա Տոնոյան

  • 1 hour ago
  • 1 min read

Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանել է, որ հանձնելու է Տիգրանաշենը և ոչ միայն։ Այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքներից հերթական անգամ զիջումներ են արվելու և հերթական տարածքներն են նվիրաբերվելու Ադրբեջանին, երևի թե որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում։ Փաստացի, այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ նույն Տիգրանաշենը հանձնվելու է Ադրբեջանին: Միանգամայն պարզ է դառնում իշխանությունների այս տարատեսակ շոուներ անելու գործելաոճը: Սա պարզապես քարոզչական հնարք է՝ հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու համար»,- ընդգծել է նա:

Տոնոյանի որակմամբ՝ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը հանգեցնելու է սարսափելի հետևանքների, քանի որ փաստացի մեր հանրապետությունը կիսվելու է երկու մասի։

Տոնոյանը շեշտել է, որ այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խոսում են անվտանգության երաշխիքների և երաշխավորված խաղաղության անհրաժեշտության մասին, իշխանությունն ընդամենը կառչում է այս կամ այն արտահայտությունից:

«Կոնկրետ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունների մեջ առանձնացնում են այս կամ այն երկրի անունը: Երբ Գագիկ Ծառուկյանը խոսում է անվտանգության երաշխավորների մասին, նա նշում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի և ի թիվս այլ երկրների անուններ:

Իսկ իշխանական քարոզչամեքենան՝ իր ֆեյքերի ՊՈԱԿ-ով և ձեռնասուն պատգամավորների միջամտությամբ, այսօր լցվել է կոնկրետ արտահայտության վերլուծությանը: Իսկապես ողբերգություն է և ամոթ»,- ասել է մամուլի խոսնակը։

 
 
1/2861
bottom of page