top of page

Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պшտերազմի մեջ․ ՌԴ Պաշտպանության նախարարություն

  • 2 hours ago
  • 1 min read

Ուկրաինայի զինված ուժերի կորուստներից հետո Եվրոպան որոշել է ավելացնել Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի արտադրությունն ու մատակարարումը՝ Ռուսաստանին հարվածներ հասցնելու համար, հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

Դա արվում է Եվրոպայում գործող ուկրաինական և համատեղ ձեռնարկությունների ֆինանսավորումն ավելացնելու միջոցով, որոնք արտադրում են անօդաչու թռչող սարքեր և դրանց բաղադրիչներ։

Այս ձեռնարկությունները գտնվում են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Լատվիայում, Լիտվայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Չեխիայում, Իսպանիայում, Իտալիայում, Իսրայելում և Թուրքիայում։

«Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը Եվրոպային ներքաշում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։

Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես միտումնավոր քայլ, որը հանգեցնում է ռազմաքաղաքական իրավիճակի կտրուկ սրմանը ամբողջ Եվրոպայում»,-հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։

 
 
1/2794
bottom of page