Հովիկ Աղազարյանի գլխավորած ուժը փոշմանել է. չեն մասնակցելու ընտրություններին
- 6 hours ago
- 1 min read

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի գլխավորած Միասնական Ազգային Սահմանադրական Կուսակցությունը (ՄԱՍԿ) վերջին պահոին որոշել է չմասնակցել խորհդարանական ընտրություններին, թեեև մինչ այս նա արդեն հրապարակել էր իրենց կուսակցության ընտրական ցուցակը։
Խոսելով պատճառների մասին, NEWS.am–ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանն ասաց. «Պատճառը վերջին քաղաքական զարգացումները են, որ շատ կուսակցություններ միավորվեցին այս կամ այն ուժերի հետ կամ հրաժարվեցին մասնակցելուց՝ ընդդիմադիր դաշտի ձայները չփոշիացնելու նպատակով։ Մենք էլ գտնելով, որ ռիսկային է 4% ի շեմը հաղթահարելը, որոշեցինք մենք էլ չնպաստենք ընդդիմադիր ձայների փոշիացմանը»։
Հարցին՝ կա՞ մտադրություն միավորվել որևէ այլ ուժի, Աղազարյանը բացասական պատասխան տվեց. «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները ընդդիմադիր դաշտում միասնական ճակատ ձևավորելու գործընթացում։ Հետագայում եթե ճակատը չստացվի ձևավորել, մենք մեր ընտրողներին կոչ կանենք, որպեսզի իրենց ձայները տան ընդդիմադիր դաշտի որևէ ուժերին, բայց ոչ կոնկրետ որևէ մեկին»։




















