Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը.
Jan 10
1 min read

Միտքս ընկավ մեր սիրելի դասախոս պարոն Բեդիրյանի հայտնի խոսքը. «Ձեր խոսքից կանացի հետաքրքրության հոտ է գալիս»:
Տղե՛րք, Ձեր արածից ո՛չ թե կանացի, այլ լաչառ ու բամբասկոտ կնկա հետաքրքրության հոտ է գալիս:
Տղե՛րք, մենք միասին հաց ենք կերել, Մայր Աթոռի հացն ենք կերել, իսկ հացը՝ Սրբություն է.... մի՛ դավաճանեք:
Մնա՛նք մեր կոչման և առաքելության մեջ հավատարիմ ու աներեր: Մեր սերն ու հավատարմությունը Մայր Աթոռի և Ամենայն Հայոց Հայրիկի հանդեպ արտահայտենք առավել նվիրված, գործուն և արդյունաշատ ծառայությամբ:
Տեր Հովել քահանա Օհանյան




















