ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
- 1 hour ago
- 1 min read

ԱՄՆ-ը ծրագրում է հաջորդ շաբաթվա ընթացքում շատ հզոր հարվածներ հասցնել Իրանին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Մենք նրանց վրա շատ հզոր հարվածներ կհասցնենք հաջորդ շաբաթվա ընթացքում»,-ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին, ավերվածը վերականգնելու համար «նրանցից տարիներ կպահանջվեն»:




















