Մեծ է հավանականությունը, որ Telegram-ի գործունեությունը Ռուսաստանում կվերականգնվի․ ՌԴ Մարդու իրավունքների խորհրդի անդամ
- 2 minutes ago
- 1 min read

Մեծ է հավանականությունը, որ Telegram-ի գործունեությունը Ռուսաստանում կվերականգնվի, ՏԱՍՍ-ին ասել է Մարդու իրավունքների խորհրդի անդամ Իոնովը։
Նրա խոսքով՝ Telegram-ի թիմը, հավանաբար, համաձայնության կգա Ռուսաստանի հետ և «կկատարի պահանջվող պայմանները, մասնավորապես՝ ծայրահեղականության և այն ալիքների վերաբերյալ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը»։




















