top of page

Եթե չունենանք դիվանագիտական գոնե մինիմալ կարողություններով օժտված իշխանություն, Սյունիքից մի հատված տրվելու է Ադրբեջանին. Օսկանյան

  • Feb 9, 2025
  • 1 min read

Մինչև 2008 թվականը՝ իմ նախարարության 10 տարիները եղել են Հայաստանի վերելքի տարիները։ Սա ոչ-ոք հերքել չի կարող։ Ղարաբաղն իր հարակից տարածքներով եղել է փաստացի անկախ, Հայաստանի սահմանները եղել են անխոցելի, Մեղրին եղել է իր տեղում, ունեցել ենք հուսալի դաշնակիցներ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում, այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Հայաստանն իր հստակ տեղն ու դերն է ունեցել տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ։ Ռուսաստանի հետ եղել ենք հուսալի դաշնակցային հարաբերություններ, Իրանի հետ կառուցել ենք գազամուղ, Վրաստանի հետ խորացրել ենք հարաբերությունները, ԱՄՆ-ի հետ իրականացրել ենք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, Թուրքիայի հետ ունեցել ենք երկխոսություն, Ադրբեջանի հետ իրականացրել ենք դինամիկ բանակցային գործընթաց, դարձել ենք Եվրոպայի խորհրդի անդամ, խորացրել ենք հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-ասել է Վարդան Օսկանյանը։

Մինչդեռ, այսօր, ըստ Օսկանյանի, Հայաստանի առաջ կանգնած են վտանգներ, որոնք Հայաստանի իշխանությունների անկարողության հետևանքով ավելի են խորացնելու Հայաստանի խոցելիությունը։

 
 
1/2789
bottom of page