top of page

Շենգավիթում փլուզում է տեղի ունեցել նախկին դաշնամուրի գործարանի տարածքում. կա տուժած

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 1
  • 1 min read
ree

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում գտնվող նախկին դաշնամուրի գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել: 


 


Ժամանել են Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և Երևանի հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերն ու ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 



Փրկարարներն էլ արդեն իրականացնում են աշխատանքներ՝ պարզելու համար արդյոք փլատակներում տուժած կամ տուժածներ կան, թե ոչ: 


 


Թե ինչն է եղել փլուզման պատճառը, պարզվում է: 


 


Սակայն տեղում արդեն ճշտվել է, որ փլուզումը գազի հետ կապ չունի, քանի որ տարածքում գազամատակարարում երկար ժամանակ չի իրականացվում:  

Ըստ նախնական տվյալների մասամբ փլուզվել է եռահարկ շինությունը (տնտեսական ապրանքների և սննդի պահեստի հատվածը)․ կա տուժած, հաղորդում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 
 
bottom of page