top of page

«Արդյո՞ք ոխի և քինախնդրության զոհ չեն կալանված գործիչները». Տիգրան Դավուդյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե եկեղեցի ենք գնում, նշանակում է ընդունում ենք Քրիստոնեությունը։ Եթե մեզ քրիստոնյա ենք համարում, նշանակում է ընդունում ենք Քրիստոնեության ուսմունքը։ Քրիստոնեությունը քարոզում է վեհանձնություն, ներողամտություն և անոխակալություն։ Էդ դեպքում ինչո՞ւ ենք հալածում Կաթողիկոսին և նրա մերձավորներին։ Արդյո՞ք ոխի և քինախնդրության զոհ չեն Կաթողիկոսի եղբայրները, զարմիկները, քրոջ որդին, մյուս հոգևորականները, ԱԺ պատգամավորը, Սամվել Կարապետյանը և կալանված մյուս գործիչները։ Էն երկու լրագրողն էլ հո թքանի վրեժխնդրության զոհն են։ Ոխակալն ու թքանը կարող ե՞ն քրիստոնյա կոչվել. եթե անկեղծ ենք, ընդունենք չեզոքություն և կտեսնենք մեկ օրվա մեջ ինչքան բան կփոխվի»:

 
 
bottom of page