top of page

Համացանցում «բացահայտվել» է լեգենդար Hermès Birkin պայուսակի իրական արժեքը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 21
  • 1 min read

Չինական գործարանի աշխատակիցը պնդում է, որ 38 000 դոլար արժողությամբ Hermès Birkin պայուսակը իրականում արժե ընդամենը 1 400 դոլար:

Այժմ վիրուսային դարձած տեսանյութում նա մանրամասն վերլուծել է բոլոր ծախսերը. 450 դոլար բարձրակարգ կաշվի համար, որը ստացվել է Իտալիայից, Ֆրանսիայից եւ Գերմանիայից; 25 դոլար բարձրորակ ֆրանսիական թելերի համար; 150 դոլար աղաջրի հանդեպ դիմացկուն չժանգոտվող պողպատից ապարատային սարքավորումների համար; 50 դոլար ներմուծված ներկի համար; 100 դոլար թավշյա երեսպատման համար եւ 10 դոլար ճարմանդի համար:Նա նշել է, որ եթե ձեզ չի հետաքրքրում լոգոն, ապա «նույն» պայուսակը կարող է լինել ձերը գնի ընդամենը 1/25-ի դիմաց կամ դրա արժեքի մոտ 4 տոկոսով: Սակայն Birkin-ը շատ ավելին է, քան պարզապես հումքը:

Hermès-ը սենսացիա չէ մեկ գիշերվա համար: 1837թ. հիմնադրված փարիզյան տունն իր համբավը կառուցել է սերունդների ընթացքում: Պարզապես ճիշտ բաղադրիչների հավաքումը չի կարող համեմատվել յուրաքանչյուր Hermès պայուսակի վարպետության, ժառանգության եւ խնամքի հետ: Ահա թե ինչու Hermès-ը շարունակում է պահել իր գինը եւ հարգանքը:

Hermès-ում անգամ մեկ կարին անլուրջ չեն վերաբերվում: Եթե այն չհամապատասխանի մոտ 200 տարվա ընթացքում հղկված խիստ չափանիշներին, ապա կաշեգործարանը կամ maroquinerie-ն չի շարունակի գործել:

Hermès-ի արհեստագործության առանցքը կարի այն տեխնիկան է, որի ժամանակ երկու ասեղ անցնում են նույն անցքով հակառակ կողմերից: Ի տարբերություն մեքենայի կարածի, որը կփլուզվվի, եթե մի թելը կտրվի, ձեռքով կարվածը մնում է «անձեռնմխելի»:

1/2090
bottom of page