top of page

ԱԱԾ-ն գնահատել է իրավիճակը, երևի թե պետք է եղել ուսուցչին բերման ենթարկել հենց այդ մեթոդով. Գալջյան

Ես կարծում եմ, որ ԱԱԾ-ն այն մարմինն է, որը եթե մենք կարողանում ենք գնահատել դրա անհրաժեշտությունը, իրենց մոտ էլ հաստատ գնահատվել է եւ եթե այդ մեթոդն է ընտրվել, ուրեմն իրենց մոտ եղած օպերատիվ բավարար նյութերը հիմք են հանդիսացել հենց այդ մեթոդով այդ գործողությունն իրականացնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղի ունեցածին, երբ ԱԱԾ աշխատակիցները հենց դասի ժամին ներխուժել էին եւ ուժ կիրառելով բերման ենթարկել ֆիզիկայի ուսուցչին, որը մեղադրվում է աշակերտուհիների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:

Դիտարկմանը, որ դպրոցի աշխատակիցները նշում են, որ այդ «մասկի շոուն» հենց այդպես եղավ, որպեսզի քաղաքային իշխանությունն իր սրտի թեկնածուին նշանակի տնօրենի պաշտոնակատար, Արմեն Գալջյանը նախ ասաց, որ տեղյակ չէր, որ դա նույն դպրոցի մասին է, ապա հավելեց. «Հաստատ այդպիսի բան չկա, հավատացնում եմ: Ուղղակի բացառում եմ»

Ինչ վերաբերում է նրան, որ ԱԱԾ գործողություններից երեխաները սարսափահար են եղել, մտածել են՝ տեռորիստներ են մտել դպրոց, կարելի էր սպասել, դասերի ավարտից հետո ավելի հանգիստ պայմաններում ձերբակալել, ՔՊ-ականն ասաց. «Ես չեմ կարող գնահատել իրենց գործողությունները, որովհետեւ իրենք են տիրապետում տեղեկատվությանը: Ես չունենալով տեղեկատվություն, իրավունք չունեմ գնահատական տալ՝ ճիշտ են վարվել, թե՞ սխալ»:

bottom of page