Բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում գրում են, որ եղանակային պայմանների պատճառով Սիսիանից Գորիս տանող ճանապարհը փակ է, ինչի պատճառով դիմորդները չեն կարողանում մասնակցել միասնական քննությանը
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

Բազմաթիվ օգտատերեր սոցցանցերում գրում են, որ եղանակային պայմանների պատճառով Սիսիանից Գորիս տանող ճանապարհը փակ է, ինչի պատճառով դիմորդները չեն կարողանում մասնակցել միասնական քննությանը
158 դիմորդից այս պահին Գորիսում քննությունն է հանձնում 118-ը. մնացած 40-ը Սիսիանի տարածաշրջանից են, նրանք հնարավորություն չեն ունեցել հասնելու քննական կենտրոն, Սպուտնիկ Արմենիային ասաց ԳԹԿ-ի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը։ «Հայոց լեզվի միասնական քննությունը մեկնարկել է 11։30-ին և կտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո ԳԹԿ-ն կքննարկի բացականերին լրացուցիչ հնարավորություն տալու տարբերակը»։




















