top of page

«Անակնկալի եկանք»․ Վագիֆ Խաչատրյանի դուստրը Երևան է ուղևորվում

Jan 14
1 min read

«Զանգեցին, ուղղակի ասացին, որ այսպիսի բան կա, ու որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն էլ տեսանք, մի քիչ անակնկալ էր էլի»,-  Factor TV-ի հետ զրույցում պատմեց Բաքվից այսօր ՀՀ վերադարձված Վագիֆ Խաչատրյանի դստեր մտերիմներից մեկը։ Նշեց՝ Խաչատրյանի դուստրը՝ Վերան, հուզված է, չի կարող խոսել։


 «Հիմա մի քիչ էլ լավ չի Վերան, հուզված է, պատրաստվում է Երևան գալ։ Ուրախությունից, հուզմունքից ինքնազգացողությունը վատացել է», -նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց չեն հայտնել, թե Վագիֆ Խաչատրյանին որտեղ են տեղափոխելու։

 
 
1/3083
bottom of page