top of page

«Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան»․ Նիկոլ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրում եմ, որ 2025թ․ հունվարից ի վեր համընդհանուր հայտարարագիր լրացրած 20 հազար 62 քաղաքացի արդեն իսկ ստացել է 1 միլիարդ 811 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ, միջինում 90 հազար դրամ և դրան 800-ից 1000 մարդ է որևէ դրական արձագանք տալիս։


Չեք ստացե՞լ ժողովուրդ ջան։ Գրե՛ք, որ ստացել եք, բարձրաձայնեք, որ ուրիշներն էլ ստանան։


Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն, Դուք էլ մոդային եք հետևում։ Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ»։

1/2115
bottom of page