«Էրատո» ջոկատում կար նաև փողոցային, անբարոյական կին. Ջոկատի կամավոր Արսինե Մկրտչյան
- Elen Hovsepyan
- 6 hours ago
- 1 min read
«Ինչպես կարելի է մարդուն երկու զենք վստահես, չիմանալով անձնագրի տվյալները»,-«Իմնեմնիմի» փոդքասթի եթերում ասաց «Էրատո» ջոկատի կամավոր Արսինե Մկրտչյան՝ պատմելով ջոկատում իր ընդգրկվելու պատմությունը։
Նա հայտնեց, որ 44-օրյա պատերազմի օրերին, երբ տեսել է «Էրատո» ջոկատ ձևավորելու մասին հայտարարությունը, հարջորդ օրն իսկ գնացել է հանդիպման և նույն օրեն էլ իրեն հավաքագրել են։ Հաջորդ օրը զենք են բաժանել 40 կամավորի՝ առանց անձնագրի տվյալներն իմանալու։
Արսինեն պատմեց, որ Աննա Հակոբյանի զենքն էլ իրեն են վստահել՝ հետագայում նրան հանձնելու հանձնարարությամբ և նա վերցրել է երկու զենք՝ տարակուսելով, որ նույնիսկ իր անձնագրի տվյալները չեն ճշտել։
Թվարկելով ջոկատում ընդգրկվածների մասնագիտությունները Արսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ «Էրատո» ջոկատում կար նաև փողոցային, անբարոյական կին, իր նման ուսուցիչ, ԱԺ պատգամավոր։
Վազգեն Սաղաթելյանն ասաց, որ հարգում է անբարոյական կնոջ որոշումը, որ գործը թողել, հայրենիքի պաշտպանությամբ է որոշել զբաղվել՝ նակտելով.«Փաստորանե պետությունն ավելի է հարգում, քան սեփական մարմինը»։
Արսինե Մկրտչյանը պատմեց, որ Գորիսում իրենց նախապատրաստելուց հետո տարել են դիրքեր, որտեղ այլ զինվորականների չի տեսալ, միայն՝ հովիվների։ Դիրքերում են եղել Շուշիի անկումից մի քանի օր առաջ և մինչև նոյեմբերի 13-ը։