Աննա Հակոբյանը դիմել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
- Elen Hovsepyan

- 5 days ago
- 1 min read

Նման արարքները, հաստատվելու դեպքում, քրեական պատասխանատվություն են ենթադրում։
Այս առիթով այսօր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով սահմանված կարգով քննել նշված ահազանգերը։
Ակնկալում եմ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեությունը, տարածքների վարձակալության պայմանները, դրանցում հարկադրանքի, սպառնալիքի կամ հակաօրինական տարրերի մասին խոսակցությունները կհետաքննվեն և հանրությանը կտրվեն հրապարակային պարզաբանումներ։
Բոլոր այն գործարարներին, ովքեր տուժել են նշված հանգամանքներում, կոչ եմ անում հրապարակայնորեն հայտարարել այդ մասին և, միևնույն ժամանակ, դիմել իրավապահ մարմիններին։
Տրամաբանական կլիներ, որ «88» սուպերմարկետների ցանցը նույնպես հանդես գար հրապարակային պարզաբանումներով։
Մտադիր եմ հետևողականորեն հետամուտ լինել իմ անվան այսպիսի շահարկման բոլոր դեպքերին, իմ անունից անընդունելի և առերևույթ հանցավոր գործողություններ կատարող անձանց բացահայտմանը և նրանց օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու գործին»։




















