Շատ արդար է, այս պահին ծառայողներն ու նրանց ծնողները պետք է ըմբռնումով մոտենան. Պապիկյանը՝ ծառայության ժամկետի կրճատման մասին
- Elen Hovsepyan

- 5 days ago
- 1 min read

Այս մասին Ազգային ժողովում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին՝ անարդար չէ՞, որ հունվարի 1-ից հետո զորակոչվածները և արդեն իսկ վեց ամիս ծառայության մեջ գտնվողները միասին զորացրվեն:
«Կարծում եմ՝ շատ արդար է: Մեր գործընկերները, սիրելի զինվորներն ու նրանց ծնողները, որոնց զավակները գտնվում են ծառայության մեջ, պետք է ըմբռնումով մոտենան, որովհետև սա վերաբերվում է ապագայում ծառայողներին, այդ թվում՝ իրենց հարազատներին»,-նշել է նա:




















