«Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք»․ Սուրեն Սուրենյանց
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Երկրորդ և երրորդ նախագահների, նրանց թիմերի հեռակա բանավեճին եմ հետևում:
Դրան բովանդակային հարթության վրա միջամտելու ցանկություն չունեմ, բայց մի քանի հետևանքային արձանագրում ուզում եմ անել:
Էդ վեճի հետևանքով.
Այս խորհրդարանում իմպիչմենտի հեռանկարը թաղվում է, մանավանդ, բանավեճի սուբյեկտները այլընտրանքային քաղաքական բովանդակություն չեն առաջարկում, հետևաբար՝ փողոց գեներացնելու պոտենցիալ չունեն:
2021-ի արատավոր մոդելը վերացնելու ռեալ հնարավորություն է առաջացել: Լևոն Տեր- Պետրոսյանը դա դեռ 2021-ին էր առաջարկում, Սերժ Սարգսյանը հիմա է այդ մասին խոսում, մնում է Ռոբերտ Քոչարյանը, ով դեռ հավատում է 2021-ի մոդելին,
հին, բայց գործող քաղաքական համակարգը՝ իր մեծ ու փոքր կուսակցություններով, ամուլ է, ոչ կենսունակ: Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ այլընտրանքային բովանդակությամբ, նոր հարթակներով, վաղվա Հայաստանի մասին տեսլականով,
փոփոխությունների սոցիալական բազան սովորական մարդիկ են, փոքր գործարարները, ոչ նոմենկլատուրային մտավորականությունը (էս ձևակերպումը իմ ընկեր Արման Գրիգորյանից եմ «գողացել»): Այս խավերը, որոնք հասարակության մեծամասնությունն են, չեն հանդուրժում այսօրվա ստատուս- քվոն»: