Մանրամասներ՝ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 10-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, իսկ բեռնախցիկը՝ մասամբ։
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




















