top of page

«Պետք է փորել և տեսնել՝ ինչ ունենք ընդերքում»․ Լուկաշենկոն հանձնարարել է հազվագյուտ մետաղներ գտնել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Mar 4
  • 1 min read

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարության նիստին հանձնարարել է երկրի ընդերքում հայտնաբերել հազվագյուտ հողային մետաղներ և այլ պաշարներ։ Այս մասին հայտնում է BelTA գործակալությունը։

«Ասում են՝ մեր հանքային թափոններում հազվագյուտ հանքանյութեր կան։ Պետք է ուսումնասիրել ինչ որ կա՝ քիմիական նյութեր, նավթ, գազ և այլն»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Նրա խոսքով՝ երկիրն ունի թերզարգացած երկրաբանահետախուզական ոլորտ, և հազվագյուտ հողային մետաղների որոնման խնդիրները տեղացի մասնագետներին չեն հետաքրքրում։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակտիվորեն հետաքրքրված է այդ ռեսուրսներով, քանի որ երկրի ընդերքում դրանք երբեք շատ չեն լինում։

«Գուցե մենք ավելի՞ն ունենք, քան ուրիշները»,- հարցադրում է արել Բելառուսի նախագահը՝ հավելելով, որ «պետք է փորել, պետք է տեսնել, թե ինչ ունենք ընդերքում»։

1/2123
bottom of page