top of page

Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմներին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 11, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում, որ Վաշինգթոնը ներգրավվի որևէ պատերազմում, սակայն հավելել է, որ ռազմական սցենարի դեպքում իր երկիրը կոշտ կգործի։

«Ես չեմ ուզում մասնակցել պատերազմներին»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։ «Բայց եթե հայտնվեմ պատերազմի մեջ, մենք արագ կհաղթենք, և դա կլինի դաժան»։

Թրամփը կրկին պնդել է, որ ինքը և իր վարչակազմը 9 ամսվա ընթացքում վերջ են դրել 8 հակամարտությունների:

1/2628
bottom of page