top of page

Իրանի դեսպանը այսօր խորհրդարան է այցելել

Sep 12, 2025
1 min read

ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ: Դեսպան Սոբհանին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համատեղ աշխատանքային հաջողված համագործակցության համար:

Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր հարցերի»:

 
 
1/3083
bottom of page