top of page

Ավտովթար՝ Երևանում․ Սասունցի Դավթի հրապարակում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և «Opel Astra»-ն․ կա 5 վիրավոր

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում՝ Սասունցի Դավթի հրապարակում բախվել են 44-ամյա Արման Հ․-ի վարած, թիվ 14 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսը և 54-ամյա Հովհաննես Վարդանյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։ 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիր։



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Արարատ Պետրոսյանի գլխավորությամբ: 



Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Հակոբյանը և կրտսեր պարեկ Գրիգոր Դավթյանը։



Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկույթունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

1/2468
bottom of page