top of page

Ինքնասպանության փորձ Երեւանում. քաղաքացին փորձել է նետվել «Հաղթանակ» կամրջից

  • 12 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Պարեկային ծառայության աշխատակիցները, համագործակցելով փրկարարների, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի հետ, «Հաղթանակ» կամրջի վրա, վտանգելով իրենց կյանքը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարեկները տեղեկություն էին ստացել, որ քաղաքացին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է նետվելու եղանակով վերջ տալ իր կյանքին։

Օպերատիվորեն պարեկները, փրկարարներն ու շտապօգնության բժիշկն ու բուժքույրը ժամանում են նշված վայր և տղայի հետ բանակցություններ վարում։ Բարեբախտաբար, երբ նա մի պահ հայացքը նետում է դեպի ներքև, պարեկը, փրկարարն ու բժիշկը կարողանում են բռնել նրան և տեղափոխել անվտանգ վայր:

Ինքնասպանության փորձ կատարողը հայտնել է, որ այդ քայլին դիմել է ընտանեկան խնդիրների պատճառով։

 
 
bottom of page