top of page

Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է, Ապարանում խիտ մառախուղ է

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են․ «Փետրվարի 12-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։


Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։


Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Աշոցքի և Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։


Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։


Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

 
 
bottom of page