top of page

«Պահանջվեց 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ փորձեն ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը»․ Դավիթ Հարությունյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 8 hours ago
  • 1 min read
ree

Դատավոր Դավիթ Հարությունյանի Ֆեյսբուքյան գրառումը․ «Պահանջվեց ավելի քան 2 տարի և Սահմանադրական դատարանի 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովվել (ի թիվս այլոց) անձի՝ դատավորի լսված լինելու և գործի հրապարակային քննության իրավունքը՝ վերսկսելով տարիներ առաջ ավարտված կարգապահական վարույթի քննությունը:


Բարձրագույն դատական խորհուրդը այսօր որոշել է․


«Սահմանադրական դատարանի 21.05.2024 թ. թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թ. թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թ. թիվ ԲԴԽ-82-Ո-4-13 որոշումները վերանայելու հիմքը (…):»


Կհանդիպենք ԲԴԽ-ում՝ 2025 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին։

 
 
1/2531
bottom of page