Եթե բնությունը կարող է ակնթարթորեն ստեղծել այնպիսի ուժեր, որոնք փոխում են ֆիզիկական աշխարհը, ապա գուցե նույն հիմնարար սկզբունքները մի օր հնարավոր լինի օգտագործել մարդկությանը առատ էներգիա ապահովելու
- Jun 15
- 1 min read

«Հյուլե» նանոտեխնոլոգիական ընկերություն տնօրեն, գյուտարար Հակոբ Ագանյանը, անդրադառնալով օրեր առաջ կայծակի հետևանքով կամուրջի փլուզմանը, գրում է.
«Մեր գիտական թիմի կողմից տարիներ շարունակ ուսումնասիրվող աշխատանքի հիմքում ընկած գաղափարներից մեկը կապված է արագ ազատվող էլեկտրական էներգիայի և դրա արդյունքում առաջացող հզոր մեխանիկական ազդեցությունների հետ։
Մի քանի օր առաջ Հայաստանում կայծակի հարվածը զգալի վնասներ էր հասցրել ճանապարհային կառույցներից մեկին։ Ավելի ուշ ես անձամբ այցելեցի դեպքի վայր և ուսումնասիրեցի հետևանքները։ Երկաթբետոնե կառուցվածքները լրջորեն վնասվել էին, պողպատե ամրանները մի քանի հատվածներում պատռվել էին, իսկ բեկորները ցրվել էին շրջակա տարածքով։
Մարդկանց մեծ մասը կայծակը դիտում է որպես բացառապես էլեկտրական երևույթ։ Սակայն հաճախ անտեսվում է այն հանգամանքը, որ մեծ քանակի էներգիայի ակնթարթային փոխանցումը ջրին, հողին, բետոնին և այլ նյութերին կարող է առաջացնել հսկայական մեխանիկական ուժեր։




















