top of page

Խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում

  • 1 hour ago
  • 1 min read

Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայիսյան գյուղում այրվում է չոր խոտածածկ տարածք և կրակը մոտենում է տանը։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մայիսյան գյուղի Սարգիս Սարգսյան փողոցի 10-րդ տանը։ Այրվել է բակի խոտածածկ տարածքը, բակում գտնվող փայտե արկղերը և մոխրակույտի է վերածվել բակում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։



Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 
 
1/2954
bottom of page