top of page

Էյֆելյան աշտարակը հուլիսի 11-ին և 12-ին կկրճատի իր աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

  • 1 hour ago
  • 1 min read

Էյֆելյան աշտարակը հուլիսի 11-ին և 12-ին կկրճատի իր աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով, ասվում է Փարիզի տեսարժան վայրի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Լուվրը և Էժեն Դելակրուայի թանգարանը նախկինում ևս կրճատել էին իրենց աշխատանքային ժամերը շոգ եղանակի պատճառով։

«Կանխատեսվող բարձր ջերմաստիճանի պատճառով Էյֆելյան աշտարակը փոխում է իր աշխատանքային ժամերը. շաբաթ՝ հուլիսի 11-ին և կիրակի՝ հուլիսի 12-ին աշտարակը կփակվի ժամը 16:00-ին», – ասվում է հաղորդագրության մեջ։


 
 
1/2967
bottom of page