«1212թ-ին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր պատանիների թվում էր՝ կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից». Վահե Գրիգորյան
- Elen Hovsepyan

- 3 hours ago
- 1 min read

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «1212 թվականին Ֆրանսիայի և Գերմանիայի հազարավոր պատանիների թվում էր, թե նրանք կարող են ազատագրել Երուսաղեմը արաբական տիրապետությունից։
Զենքին չտիրապետող և անգամ ճանապարհը չիմացող ինքնավստահ երեխաների 20.000-անոց խումբը շարժվեց դեպի Երուսաղեմ, արդյունքում` երեխաների ու պատանիների խաչակրած արշավանքը ավարտվեց ոչ թե Պաղեստինում, այլ Ալժիրում, ուր նրանց տեղափոխել էին Հռոմից` գերության հանձնելու, ընդ որում` Հռոմ հասել էր ընդամենը 4000-ը. մնացածը ճանապարհին մահացել էին։
Հիմա, երբ տեսնում եմ, թե քաղաքական զինանոցին և քաղաքական ճանապարհի քարտեզին չտիրապետող տարբեր տարիքի ինքնավստահ երեխաների խմբեր ինչպես են փորձում են ազատագրել Հայաստանը, հասկանում եմ, որ այդ ցանկությունները ևս ըստ էության ավարտվելու են պայմանական Ալժիրներում գերությամբ...լավագույն դեպքում»:




















