top of page

ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը. Արմեն Գրիգորյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 8, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 8-ին Լիտվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է «Ժողովրդավարության ապագան» ֆորումին:

Այս մասին հաղորդում է ՀՀ Անվտանգության խորհուրդը:

«Ֆորումի ընթացքում ԱԽ քարտուղարը նշել է, Հայաստանում իրականացվող ժողովրդավարության համապարփակ բարեփոխումների մասին՝ շեշտելով դրանց առաջնահերթությունը ՀՀ կառավարության համար և ընդգծել դրանց դերը՝ նպաստելու երկրի դիմակայունության բարձրացմանը:

Ա.Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ իշխանություններն այսօր շարունակում են առաջ մղել ժողովրդավարության կայացման գործընթացը:

Քարտուղար Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը փոխլրացնում են միմյանց և ոչ թե հակասում»,-ասված է հաղորդագրության մեջ:

1/2548
bottom of page