Ես հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զnհվել, այլ՝ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված․ Փաշինյան
- 15 hours ago
- 1 min read

Ես հայ ժողովրդին չեմ հարցրել, թե ինչու չեք զոհվել, այլ՝ Ղարաբաղի քաղաքական փսևդոէլիտային է հարցս ուղղված: Ասուլիսի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Սամվել Շահրամանյանից սկսած բոլորը պատասխան են տալու, զինվորին մենակ թողնելու համար: Նրանք, ովքեր իրենց անվանում են Ղարաբաղի խորհրդարանի անդամ կամ չգիտեմ՝ ինչ սեկտորի ներկայացուցիչ։ Այդ մարդիկ մի անգամ գնացե՞լ են սահման, կրակե՞լ են։ Երբ ասում եմ «փախածներ», նկատի ունեմ Ղարաբաղի պսևդոէլիտային և հանրային պսևդոէլիտային:
Հիմա եկել են Հայաստան ու ասում են՝ Ղարաբաղի հարց։ Ի՞նչ Ղարաբաղի հարց։ Շատ լեգիտիմ հարց է՝ իրենք իրենց տներում նստած ինչո՞վ են զբաղվել, ո՞վ է գնացել կանգնել զինվորի կողքին։ Դրանց մի մասն էլ փախել են՝ մեր զինվորին թողնելով մենակ»։




















