top of page

Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Ջերմուկ քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան- «Զանգեր» կոչվող ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Մասիս, Արտաշատ, Ջերմուկ քաղաքներում, Արարատ-Երասխ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 
 
bottom of page