top of page

«ԱՄՆ-ն նախատեսում է փետրվարի 19-ին անցկացնել Գազայի խաղաղության խորհրդի նիստ». #Axios

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 17 hours ago
  • 1 min read

ԱՄՆ-ն նախատեսում է փետրվարի 19-ին Վաշինգտոնում անցկացնել Ֆազայի խաղաղության խորհրդի ղեկավարների հանդիպում, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։


«Ըստ ԱՄՆ պաշտոնյայի և Գազայի խաղաղության խորհրդի կազմի մեջ մտնող չորս երկրների դիվանագետների՝ Սպիտակ տունը նախատեսում է խորհրդի ղեկավարների հանդիպում անցկացնել փետրվարի 19-ին», - նշվում է հրատարակության մեջ։

Պորտալի տվյալներով՝ հանդիպումը կարող է տեղի ունենալ Միացյալ Նահանգների Խաղաղության ինստիտուտում (USIP), որը նախկինում վերանվանվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվին։ Թրամփի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև բանակցությունները սպասվում են առաջին հանդիպումից մեկ օր առաջ։

 
 
bottom of page