Վաղը լինելու եմ դատարանի բակում․ Սամվել Կարապետյանի կուսակիցները սոցցանցային ֆլեշմոբ են իրականացնում
- 2 hours ago
- 1 min read

Ազատություն Սամվել Կարապետյանին: Վաղը Սամվել Կարապետյանի տնային կալանքից ազատելու դատն է։ Ես լինելու եմ այնտեղ:
Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյան։
«9 ամիս է՝ Փաշինյանը պայքարում է Սամվել Կարապետյանի նկարի դեմ։ Ըստ հարցումների տվյալների՝ անհաջող։
Ինչպե՞ս անենք, որ չվախենա և առերեսվի նրա հետ անձամբ։
Չվախենա և թույլ տա, որ մարդը օգնի իր երկրին։
🕞 Մարտի 13, ժամը 15։30
📍 ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9
Ես լինելու եմ այնտեղ»:
Ֆլեշմոբին միացել են նաև կուսակցության այլ անդամներ՝ իրազեկելով, որ վաղը լինելու են դատարանի բակում։




















