«Ինտեր»-ը 2։0 հաշվով հաղթեց «Լացիո»-ին
- Elen Hovsepyan
- Feb 26
- 1 min read

Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեց Մարկո Արնաուտովիչը։ 77-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Հաքան Չալհանօղլուն։
Տանտերերի կազմում պահեստայինների նստարանին մնաց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Առաջին կիսաեզրափակչի մասնակիցները դարձան «Բոլոնիան», որը 1:0 հաշվով հաղթեց «Ատալանտային», և «Միլանը», որը 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ռոմայի» նկատմամբ։