«Ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին»»․ Միհրան Հակոբյան
- Elen Hovsepyan
- Apr 4
- 1 min read
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արձանագրենք, որ ժողովրդի ընկալումներում կա՛մ Վարդան Ղուկասյանը «նախկին թալանչի» չէ, կա՛մ ժողովուրդը «նախկին թալանչիների» ու ներկա դավաճանների միջև ընտրում է «նախկին թալանչիներին»: Սա 2018-ի հայկական հեղափոխության ուղիղ դիագնոզն է: Եվ, սա վեցնոցի 7-ամյա գործունեության ուղիղ ժողովրդական գնահատականն է:
Քաղաքագիտությունն ու սոցիոլոգիան պատմության համար արդեն իսկ արձանագրել են, որ 2018-ին հայ ժողովուրդը հինգշաբթի օրով հեղափոխություն է արել, որ միանգամից հայտնվի կիրակի օրում, բայց հայտնվել է չորեքշաբթի օրում: Եվ, եթե վերափոխում լինելու է, ուրեմն ամեն ինչ պետք է սկսել այս պարզ ճշմարտությունների մասին բաց խոսելուց»։