top of page

«Փաշինյանի «դեմոկրատական բաստիոնն» աչքը չի թարթելու Գյումրու ընդդիմադիր որևէ քաղաքապետի ազատազրկելու հարցում». Սամվել Ֆարմանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Mar 31
  • 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գյումրու ընտրությունները քաղաքական մեկ իմաստ ունեն․


1) Ընտրական տեղամասերում մերժել Նիկոլին ու ՔՊ-ին՝ շեղ տառերով արձանագրելով, որ ՔՊ-ն չունի ժողովրդի մեծամասնության աջակցությունը: Դա առանցքային է ոչ միայն համաժողովրդական կոնսոլիդացիայի օրինակ ծառայելու համար: Այն շատ կարևոր ուղերձ կլինի նաև արտաքին աշխարհին:


2) Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո ընտրական շեմը հաղթահարած բոլոր ընդդիմադիր ուժերով միավորվել ընդդեմ ՔՊ-ի ու ստանձնել քաղաքի համատեղ կառավարման պատասխանատվությունը: Կշեռքին ավելին է, քան համայնքային խնդիրներն ու թեկնածուների հատվածական հնարավոր ամբիցիաները:


3) «Կոնսենսուս-ՔՊ» բանաձևի ու տեղական ընդդիմության համախմբման Գյումրու հաջողված օրինակը տեղափոխել Երևան, տարածել Հայաստանով մեկ՝ արդյունավետ քայլերով հասնելով Նիկոլի օկուպացիոն ռեժիմի կազմաքանդմանն ու տապալմանը:


Այս համատեքստից դուրս Գյումրու ընտրությունները քաղաքական որևէ այլ իմաստ չունեն:


Նիկոլի իշխանության պարագայում անհնար է արդյունավետ համայնքապետ լինել, առավել ևս` ընդդիմադիր քաղաքապետ: Բացառված է: Փաշինյանի դեմոկրատական բաստիոնն աչքը չի թարթելու ամենալկտի, ամենստոր միջոցներով հարամելու, հետապնդելու ու ի վերջո պաշտոնազրկելու ու ազատազրկելու Գյումրու ընդդիմադիր որևէ քաղաքապետի, ով ստեղծված իրավիճակը սխալ կգնահատի»:

bottom of page