top of page

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կայցելի Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը սեպտեմբերի 10-ից 11-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և կքննարկի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորմանն ուղղված խաղաղության ջանքերը, հայտնում է India Today-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Այցի ընթացքում պաշտոնյան կմասնակցի նաև BRICS-ի հանդիպմանը, հավելել են աղբյուրները։

BRICS-ի հանդիպման շրջանակում Դովալը երկկողմ հանդիպումներ կունենա նաև ռուսաստանցի և չինացի գործընկերների հետ՝ քննարկելու հուլիսին Մոսկվայում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

1/1871
bottom of page