«Ռուսաստանը կկենտրոնանա ՀԱՊԿ-ի մարտական ներուժի մեծացման վրա»․ Պանկին
- 3 hours ago
- 1 min read

Որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահ՝ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս կազմակերպության անվտանգության բաղադրիչի զարգացմանը՝ կենտրոնանալով ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական ներուժի մեծացման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը ՀԱՊԿ անդամ պետությունների միջազգային հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության խորհրդարանական հանձնաժողովների նախագահների նիստում։
«Մտադիր ենք կենտրոնանալ ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի մարտական ներուժի մեծացման, դրանք ժամանակակից և համատեղելի զենքերով և տեխնիկայով զինելու վրա»,- ասել է Պանկինը




















