Էդիտա Գզոյանն աշխատանքից հեռացվել է Փաշինյանի ցուցումով
- 2 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից հեռացվել է իր ցուցումով։
«Երբ երկրի վարչապետն ասում է՝ ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին «Արցախյան հիմնահարց» թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Էս երկրում արտաքին քաղաքականություն վարում է կառավարությունը, և Հայաստանի էն պետական պաշտոնյան, ով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, էդտեղ ի՞նչ թեմա կա։ Մենք պետությու՞ն ենք, թե՞ ինքնագործ խմբակ է»։




















