top of page

Մոսկվայում երկու տրամվայ է բախվել. տուժել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա

  • 2 hours ago
  • 1 min read

Մարտի 15-ի առավոտյան Վոլոկոլամսկի խճուղու օժանդակ ճանապարհին երկու տրամվայ են բախվել, որոնցից մեկը դուրս է եկել ռելսերից. հայտնում է ТАСС-ը:

Նախնական վարկածով, վթարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքության հետևանքով տրամվայներից մեկի ռելսերից դուրս գալը:

Մոսկվայում երկու տրամվայների բախման հետևանքով տուժածների թիվը, վերջին տվյալներով, հասել է 18-ի, նրանց թվում կա 2 երեխա:

«Տուժածների թիվն ավելացել է՝ հասնելով 18-ի, այդ թվում՝ 2 երեխա»,- ТАСС-ին հայտնել են Պետավտոտեսչությունից:

 
 
1/2729
bottom of page