Իսրայելական զորքերը հարձակվել են Դեյր ալ-Բալահի դաշտային հոսպիտալի վրա. առնվազն 18 մարդ է զոհվել
- Elen Hovsepyan

- Jul 27, 2024
- 1 min read

Իսրայելական զորքերը հարձակվել են Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահի Խադիջա դպրոցի դաշտային հիվանդանոցի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հղում անելով Գազայի կառավարության մամուլի ծառայությանը, իսրայելական կործանիչները երեք հրթիռ են արձակել այս օբյեկտի ուղղությամբ։
«Մենք ամենախիստ ձևով դատապարտում ենք իսրայելական օկուպացիայի կողմից իրականացված սարսափելի ջարդը դաշտային հիվանդանոցի վրա, որը բժշկական ծառայություններ է մատուցում տասնյակ հիվանդների և վիրավորների, որոնք բոլորը խաղաղ բնակիչներ են», - ասվում է հայտարարության մեջ:




















