top of page

«Նոր բան են «գտել». իբր Մարտուն Գրիգորյանն ասել է, թե Վարդան Ղուկասյանին 2 քվե պիտի տան»․ Արսեն Բաբայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 7
  • 1 min read

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա էլ սկսել են Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ մտցնել մտքեր, որոնք բացակայում են։


Նոր բան են «գտել». իբր Մարտուն Գրիգորյանն հայտարարությամբ ասել է, թե Վարդան Ղուկասյանին 2 քվե պիտի տան:


Հիմա էլ սա են հնարել ու իրենց հնարածի համար Մարտունի հետ են կռվում։


Ասում էի ախր, հստակ համոզմունք եք ձևավորում, որ այդ հարձակումը ոչ թե Վարդան Ղուկասյանին ընտրելու, այլ՝ չընտրել պարտադրելու նպատակ ուներ»։

bottom of page